Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։
Մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։
«Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը։
Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման…
Gepostet von ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ am Montag, 13. Januar 2020