Հետաքրքիր է` ի՞նչն է ստիպել կառավարությանը նոր պաշտոններ ավելացնել դատախազությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմաբկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում՝

– Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, դրույքաչափը՝ 12.50
ընդ որում՝ գլխավոր դատախազի մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է

– «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետ, դրույքաչափը՝ 10.00
ըստ այդմ՝ հավանաբար նաև նոր վարչություն

– «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազ, դրույքաչափը՝ 9.00
այս թիվն ավել է այլ դատախազների աշխատավարձից՝ Երևանում՝ 1.00, մարզերում՝ 2.00 դրույքաչափով

Հետաքրքիր է, իսկ ի՞նչն է ստիպել կառավարությանն այսչափ նոր պաշտոններ և հատկապես նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում ․․․




Լրահոս