Արսեն Թորոսյանին գրություն է ուղարկվել. աղմկահարույց թեմայի քննարկումը նոր փուլ է մտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում քննարկում հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել:

Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց եւ պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված:

ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները՝ հավելելով, որ ուղարկել են գրություններ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչպես նաև մարզպետարաններին՝ համապատասխան մասնագետների գործուղելու և ծննդատների թեմայի շուրջ քննարկում անցկացնելու նպատակով:




Լրահոս