ՖՈՏՈ. Ինչ իրավիճակ է այս պահին «Էրեբունի պլազա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներից տուժածներ չկան:

ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ նախնական, բայց դեռևս չհաստատված տվյալներով, ներսում մեկ կամ երկու հոգի է պատանդ վերցված:

Կան տեղեկություններ, որ կրակոցներ արձակած անձը հայտնվել է ոստիկանների և քաղաքացիների արանքում և չունի ելումուտ անելու հնարավորություն:

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:

ArmLur.am-իը տեղեկացավ, որ դեռևս հայտնի չէ, թե կրակոցներ արձակած անձի պահանջը որն է: Ըստ երևույթին՝ հենց նա էլ պատանդ է պահում հյուրանոցի ներսում:




Լրահոս