Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր «Էրեբունի պլազա»-ում էր, որտեղ այսօր կրակոցներ էին հնչել:
Նախ նշենք, որ լուրեր են տարածվել, թե կրակոցներ արձակած անձը ներս է մտնել հյուրանոց և հարցրել՝ որտեղ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:
Տեղեկություններ կան նաև, որ նա ցանկացել է հանդիպում, մասնավորապես, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ:
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
ArmLur.am-ը ներկայացնում է Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումը կատարվածի հետ: