![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/82743951_184826765931923_5001930066951667712_n.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու»-ում: Ֆուտբոլիստը ղազախական ակումբի կազմում մասնակցել է ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Ժետիսուի» կազմում փորձաշրջան է անցնում նաեւ Գոռ Մալաքյանը:
Հավելենք նաեւ, որ «Ալաշկերտը» արդեն պաշտոնապես հայտարարել է Իշխանյանի հետ պայմանագիրը խզելու մասին:
Էդմոն Մարտիրոսյան