Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ նաև Հայաստանի մաս, հայ մշակույթի, ժառանգության մաս, և ամենակարևորը՝ հայ եկեղեցու մասն է: «Շնորհակալ ենք հայկական հոգևոր-պատմական ժառանգության, քրիստոնեական արժեքների պահպանմանը ձեր աջակցության համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:




Լրահոս