Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաեւ առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին:
«Ես փորձելու եմ 2021 թվականի բյուջեում այնքան գումար խնդրել կառավարությունից եւ ստանալ, որպեսզի կարողանանք բոլոր կենսաթոշակառուների առողջապահական հարցերը, որոնք այս պահին լուծված չեն, այսինքն դուրս են երաշխիքներից, լուծենք: Դրա համար այս պահին հաշվարկներ են գնում»:
Նախարարը հայտնեց, որ հնարավոր է առողջության ապահովագրման 6 տոկոսը նվազի և դառնա, օրինակ, 2 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում