Ընտրությունը կտապալվի. ԵՊՀ ռեկտորի ընտրությունները՝ մարտի 23-ին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, երեկ կայացել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: Չնայած նիստին չեն մասնակցել խորհրդի ակնհայտ իշխանամերձ ներկայացուցիչները, սակայն քվորում եղել է, և նիստի ընթացքում որոշում է կայացվել ռեկտորի ընտրությունները նշանակել մարտի 23-ին:

Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, և ռեկտորի ընտրության համար անհրաժեշտ է 17 կողմ ձայն: Չնայած ընտրության օրը նշանակված է, սակայն մեր աղբյուրը չի բացառում, որ ընտրությունը կարող է տապալվել՝ նկատի ունենալով ղափանյան ասուլիսում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ պետական բուհերում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս