Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը հայտնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցելու է որպես թեկնածու։

«Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը:

Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին», – տեղեկացրել է Դավիթ Բաբայանը։




Լրահոս