ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը՝ երեխայի առևանգման փորձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook–յան օգտատեր Ալինա Եմենջյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Այսօր 160 դպրոցի մոտ գտնվող խանութի տարածքից երեխայի առևանգման փորձ է տեղի ունեցել։ Ընկերներ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է տարածեք, որ գտնվի էս պիղծը»,–գրել է նա։
ArmLur.am-ը դեպքի մանրամասները պարզելու համար կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց՝  երեխայի ծնողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երեխային իրենց շենքի բակում մոտեցել է անծանոթ մի տղամարդ և փորձել է խոսել երեխայի հետ: Թե ինչ է ասել երեխային տղամարդը, դեռևս հայտնի չէ: Երեխան նրան չի ճանաչել:
Ոստիկանությունն այս պահին պարզում է, թե ով է եղել տղամարդը և ինչ է խոսել երեխայի հետ:




Լրահոս