Այսօր 16:00-ին պետք է գումարվեր ԱԺ խորհրդի նիստ, որում պետք է հաստատվեր վաղը մեկնարկելիք արտահերթ նիստի օրակարգը: Սակայն երեկվա պես այսօրվա նիստը կրկին հետաձգվեց, այս անգամ՝ մինչև 18:00:
Հիշեցնենք, որ վաղը մի քանի նախագծեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, որով հնարավորություն կառաջանար ՍԴ նախագահին և դատավորներին ուղարկել տուն:
Արտահերթ նիստ հրավիրելու որոշումը կայացված է, սակայն անհրաժեշտ է ԱԺ խորհրդի հավանությունը: