Ինչ է սպասվում ավտոներկրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ավտոներկրողներին էլ ինչ անակնկալներ են սպասվում:

-Պարո՛ն Գրիգորյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ղազախները հայերից ժամանակին գնած ավտոմեքենաները հետ են բերում Հայաստան:

-Ոչ, չի համապատասխանում իրականությանը: Ես նման տեղեկություն չունեմ:

-Հայաստանի ավտոմեքենաների շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառն այն է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտքչեն դրել: Արդյոք ՀՀ կառավարությունը կարո՞ղ է աջակցել կամ իրացման ի՞նչ տարբերակներ կառաջարկի քաղաքացիներին, որոնք ունեն ավտոմեքենաներ եւ չեն կարողանում վաճառել:

-Այդ մասով, ես չեմ կարծում, որ կառավարությունը որեւէ գործ կամ անելիք ունի: Չեմ էլ կարծում, որ միակ գնորդը ավտոմեքենաների պետք է լինեն ղազախները:

Հ. Գ. Նշենք, որ այս խնդրի շուրջ Հայաստանը շարունակում է ղազախական կողմի հետ բանակցությունները:




Լրահոս