Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ձերբակալված անձանց հետ կապված օրենքում փոփոխությունների նախագիծ պատգամավոր ժամանակ ներկայացրել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այն ժամանակվա իշխանությունների կողմից մերժվել է։
Պատգամավորն առաջարկում էր, որ օրենսդիրները կարող են առանց թույլտվության անարգել մուտք գործել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահպանման վայր։ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության պատգամավոր ժամանակ եւս մի այսպիսի նախագիծ էր ներկայացրել։ Սակայն ուշագրավ է, որ նրա նախագիծը հանձնաժողովի անդամների կողմից բուռն քննադատության է ենթարկվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: