ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվեց նոր ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ,  Մաշտոցի փողոց 26/6 հասցեում:

«Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր և ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից, որտեղ տեղադրված են cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան համալրել և կանխիկացնել իրենց բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պրոդուկտների և ծառայությունների ողջ շարքից՝

 դրամական փոխանցումների իրականացում
 հաշվիների համալրում
 ավանդային ու վարկային պրոդուկտների ձևակերպում
 կոմունալ վճարումների կատարում
 բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:
Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս