![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/85049217_198395748026046_4237626682279723008_n.jpg)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ազգային ժողովի ոճրագործության ժամանակ Սասուն Միքայլելյանը ներկա է եղել, զենքն էլ կողքին, թող նա իրեն դրսևորեր:
Տեղեկացնում ենք , որ 1999 թվականին հոկտեմբերի 27-ին` ոճրագործության օրը, Սասուն Միքայելյանը Ազգային ժողովում չի եղել, այլ գտնվել է Էջմիածին քաղաքում, եղել է պատվիրակ Կաթողիկոսի ընտրության:
Սակայն փետրվարի 11-ին իր հարցազրույցներից մեկում Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում և վերջինս ներողություն է խնդրում ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Էդգար Բաղդասարյան