ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ ամսից նոր նախագիծը պատրաստ կլինի. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ ամսից Ազգային ժողովի քննարկմանը կներակայացվի Արդարադատության նախարարության մշակած նախագիծը, որովնոր կառույց է ստեղծվելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Վերջինս ստեղծվելուց հետո քննելու է միայն նոր քրեական գործեր, իսկ այժմ ընթանում են նախագծի շտկման վերջին աշխատանքները: Ինչպես հայտնի է, նախագծով Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության որոշ գործառույթներ կտրվեն ձեւավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին։

Նշենք, որ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնցթվում է խորհրդարանական վերահսկողության ավելացումը: Իսկ, ահա, ձեւավորվելիք կոմիտեի նախագահին ընտրելու են կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Նախատեսվում է, որ կոմիտեի ստեղծումից հետո կձեւավորվի նաեւ հակակոռուպցոն դատարան։ Հավելենք, որ այս կառույցի ստեղծման շուրջ այնքան էլ միանշանակ տեսակետ չկա հենց իրավապահ մարմինների ներսում. Ի վերջո, հայտնի չէ, թե ինչ է լինելու մյուս գերատեսչությունների աշխատակիցների ճակատագիրը:




Լրահոս