ՀՅԴ-ն պատրաստվում է բոյկոտի քարոզ անել.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 24-ին Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի գրասենյակների խորհրդաժողովն երեկիր աշխատանքները շարունակել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրների 50 ներկայացուցիչներ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ՀՅԴ-ի՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցության ձեւաչափի շուրջ զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հանրաքվեն բոյկոտելու քարոզ իրականացնել:

-Պարո՛ն Սաղաթելյան, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի գրասենյակների խորհրդաժողովն անցկացրել եք նաեւ Արցախում. ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Մեր Հայ դատի գրասենյակների գործունեության հիմնական աշխատանքների ուղղություններից մեկը նաեւ Արցախն է ու 25 երկրիցմեր Հայ դատի պատասխանատուները, որոնք խորհրդաժողովի են: Շատ ճիշտ էր մեկ օր անցկացնելը. սա նաեւ խորհրդանշական եւ կարեւոր ուղերձ տալու միտումուներ:

-Իսկ խորհրդաժողովի վերջումինչ-որորոշում կայացվելո՞ւ է, հայտարարություն լինելո՞ւ է:

-Դեռեւս շարունակվում են, խորհրդաժողովի վերջում անպայման, կարծում եմ, հայտարարությամբ հանդես կգանք: Սա, կարող եմ ասել, համահայկական, նույնիսկ համաշխարհային բնույթի միջոցառում է, Հայ դատի 25 երկրների գրասենյակներ Հայ դատի աշխատանքների օրակարգով յուրաքանչյուր երկու տարին մեկ խորհրդաժողով են գումարում, ամփոփում նախորդ աշխատանքները եւ որոշում առաջիկա անելիքները: Այս իմաստով բավականին ծավալուն, մեծ ընդգրկուն օրակարգ ենք քննարկում եւ վերջում հայտարարությամբ հանդես կգանք:

-Խորհրդաժողովի աշխատանքների ընթացքում արդյոք անդրադարձ կատարվե՞լ է Հայաստանում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչպես նաեւ Արցախում մարտին սպասվող համապետական ընտրություններին:

-Խորհրդաժողովի օրակարգում ներքաղաքական հարցեր չկան, բայց խորհրդաժողովի օրակարգում առանձին գլուխ կա՝ Արցախի հետ կապված ու նաեւ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության հետ կապված: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ անկախ ՀՀ իշխանությունների հետ ունեցած մեր բազմաթիվ տարաձայնություններից՝ արտաքին ճակատում մենք շարունակում ենք մեր ուժերն ու հնարավորությունները ծառայեցնել՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին:

Այս իմաստով մենք մեծ քննարկում ունենում ենք, եւ դրանով էր պայմանավորված ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ 5-6 ժամանոց ժողովը:

-Ի՞նչն էր ամենաանհանգստացնող հարցը արտաքին քաղաքականությունում, որը քննարկվել է այդ ժամանակի ընթացքում:

-Իհարկե, մենք Արցախի հարցում ունենք բազմաթիվ մտահոգություններ, ուզում էինք հասկանայինք առաջին ձեռքից բանակցությունների տրամաբանությունը, եւ ասում եմ նորից՝ այդ հարցով մենքմեր պատրաստակամությունն ենքմիշտ հայտնել. արտաքին ճակատում մենքպետք է օգնենքմեր պետությանը:

-Իսկ Ձեզ բավարարեցի՞ն այն պատասխանները, որոնք տվեց նախարարը՝ բանակցությունների վարման հետ կապված: Արդյոք այն, ինչ ակնկալում էիք, դա՞ էր:

-Պարզաբանումներ լսեցինք, բավարարեց, թե ոչ… Մեզ չի բավարարում այդ պատասխանները ու բոլոր հավաստիացումները, քանի դեռ ի նպաստ մեզ մենք լուծումներ չունենք: Բնականաբար, սխալ ձեւակերպում կլինի՝ ասեմ՝ բավարարեց կամ չբավարարեց:

-ՀՅԴ-ն ինչորոշում է կայացրել՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու հետ կապված, արդյոք ակտիվ հակաքարոզչություն իրականացնելո՞ւ եք:

-Մենք «Ոչ»-ի քարոզ չենք իրականացնելու, մենք բոյկոտի քարոզ ենք իրականացնելու, մեր հասարակությանը բացատրենք, որ դա կեղծ, ժողովրդի, պետության առջեւ կանգնած մարտահրավերների հետ առնչություն չունեցող օրակարգ է: Ուկոչ ենք անելու մեր հայրենակիցներին մասնակից չդառնալ իրավական, հակասահմանադրական պրոցեսին: Այս իմաստով մենք քարոզչություն իրականացնելու ենք:

-Այսինքն՝ մարզերում, Երեւանում ՀՅԴ-ն շրջելու է ու հորդորի բոյկոտել հանրաքվե՞ն:

-Այս պահին բավարարվում ենք հարցազրույցներով, բայց չենք բացառում նաեւ այդ աշխատանքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս