Թուրքիայում ռուս լրագրող են ձերբակալել. ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուսական Sputnik լրատվական գործակալության լրագրողին, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Համաձայն տեղեկատվության՝ ձերբակալման պատճառ է դարձել  «Գողացված նահանգ» վերնագրով գործակալության հրապարակած հոդվածը , որում հոդվածի հեղինակը փորձում է պարզել, թե ինչու է 80 տարի առաջ Ֆրանսիան Թուրքիային հանձնել Հաթայ նահանգը: Հոդվածում նշվում է, որ Հաթայ նահանգը Թուրքիային է հանձնվել 1939 թ Ֆրանսիայի հետ պայմանավորվածության արդյունքում:

Ավելի վաղ RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ Sputnik Թուրքիայի լրագրողը կապի դուրս չի գալիս ոստիկանություն գնալուց հետո 9 ժամվա ընթացքում:




Լրահոս