Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակելու է պաշտպանների կողմից ներկայացված քրեական հետապնդումը վերացնելու միջնորդութան որոշումը։
Նախկին վարչապետերի անձնական երաշխավորության վերաբերյալ միջնորդությունն այսօր չի ներկայացվի։ Այսօր պաշտպանները կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը։