ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՊԵԿ-ի շենքի դիմաց

Անհատ տաքսու վարորդներն այսօր՝ փետրվարի 28-ին, բողոքի ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց: Տաքսու վարորդները պահանջում են՝ ՊԵԿ-ը դաշտում հավասարություն ստեղծի, վերանայվեն տաքսիների մինիմալ սակագները: Վարորդների խոսքով՝ դաշտում կան օնլայն տաքսի ծառայություններ, որոնց մինիմալ գինը 400 դրամն է: Դա է պատճառը, որ իրենց ծառայություններից քաղաքացիները չեն օգտվում: Նշենք, որ նրանից մի քանիսին ՊԵԿ-ի աշխատակիցները հրավիրել են քննարկման:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Եթե աշխատողի աշխատաժամանակը պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա սոցիալական փաթեթից օգտվելու ի՞նչ սահմանաչափ է կիրառվում նրա համար:
Լարիսա Հունանյան (49 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Կենսաթոշակային համակարգի  իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնալուծության գրանցման համար:

Իլիչ Հակոբյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2.ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման՝ երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը /քաղվածքը/` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Վերը նշված դիմումների ձեւանմուշները կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից:

Հայաստանի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:

 




Լրահոս