Տղամարդը քաղաքապետարանի մոտ փորձել է ինքնահրկիզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձում էր ինքնահրկիզվել: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին միջադեպը եւ ձեռնաշղթաներ հագցնելով՝ տեղափոխեցին ոստիկանության բաժին:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցով էր տղամարդը եկել քաղաքապետարան:

Նշենք, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:




Լրահոս