Հայկ Մարությանը պարգևատրման մասին որոշում է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

1. Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:

3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա»,-ասված է որոշման մեջ:




Լրահոս