ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես և անչափահաս երեխաս ապրում ենք ահուսարսափի մեջ». ուսուցչուհին՝ ընդդեմ Սարուխանի գյուղապետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Երևանի բնակչուհի Սոնա Սարգսյանը: Բանն այն է, որ ըստ մեր զրուցակցի, Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավար՝ Լյովա Աբրահամյանի կողմից վերջինս ստացել է Սարուխան համայնքում վարպետության դասեր անցկացնելու հրավեր, սակայն որոշ ժամանակ աշխատելուց հետո Լյովա Սարգսյանը հրաժարվել է վճարել Սոնա Սարգսյանին հասանելիք 160 հազար դրամ աշխատավարձը:

«Ես  ունեմ աշխատանքային պայմանագիր, որի բոլոր կետերը Լյովա Աբրահամյանը խախտել է, բազմիցս դիմել եմ նրան, որպեսզի վճարի իմ աշխատավարձը, բայց դրա դիմաց ստացել եմ միայն վիրավորանքներ, սպառնալիքներ, հետապնդումներ: Իմ խնամքին է անչափահաս երեխա, որի կարիքները հոգալու համար ես ընդամենը պահանջել եմ իմ վաստակած գումարը: Ես նաև դիմել եմ ոստիկանությանը:»,-նշեց մեր զրուցակիցը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանին, ով հերքեց:

Հավելենք նաև՝ Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը մշտապես հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս