Պարենային ապրանքների համաշխարհային գները փետրվարին նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները չորս ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են: Պատճառն այն է, որ կտրուկ նվազել են բուսական յուղերի արտահանման գները, կապվածայն տագնապների հետ, որ կորոնավիրուսի (COVID-19) բռնկման հետևանքով համաշխարհային պահանջարկը կնվազի:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, փետրվարին կազմել է միջինը 180.5 նիշ, ինչը 1.0 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ, սակայն 8.1 տոկոսով բարձր մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսըհունվարի համեմատ նվազել է 10.3 տոկոսով: Սա հետևանք է այն բանի, որ արմավենու յուղի միջազգային գինը,Մալայզիայում ակնկալվող արտադրանքի մեծ ծավալների, ինչպես նաև Հնդկաստանում ներմուծման պահանջարկի ժամանակավոր նվազման և կորոնավիրուսի տարածման վտանգների ֆոնին`էապես նվազել է:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսըփետրվարին նվազել է 0.9 տոկոսով: Ցորենի գինը ցածր է եղել՝ շնորհիվ շուկաներում առկա բավարար քանակների, մինչդեռ եգիպտացորենի գինը նվազել է, քանի որ համաշխարհային տնտեսության ակնկալվող թուլացման պատճառով նվազել է անասնակերի գինը: Ի հակադրություն, աճել են բրնձի միջազգային գները՝ պայմանավորված Հեռավոր Արևելքի և Արևելյան Աֆրիկայի գնորդների մեծ պահանջարկով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսընախորդ ամսվա համեմատ նվազել է 2.0 տոկոսով, ինչը հետևանք է Չինաստանի կողմից ներկրման ծավալների անկման, որն էլ պայմանավորված է նավահանգիստներում բեռների բեռնաթափման ձգձգումներով:Երաշտի պատճառով Նոր Զելանդիայում իրականացվածմորթը իր ազդեցությունն է ունեցել ոչխարի մսի գնառաջարկի վրա, իսկ թռչնամսի գնի վրա ազդել է Ասիական երկրների կողմից ներկրման ցածր մակարդակը:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսըաճել է 4.6 տոկոսով, հիմնականում պանրի գնի բարձրացման պատճառով, որը մասամբ կապված է Ավստրալիայում կաթի արտադրանքի կրճատման հետ: Ի հակադրություն, կաթի փոշու գինը նվազել է, քանի որՉինաստանը, որպես կաթի փոշի ներկրող աշխարհի խոշորագույն երկիր, դանդաղեցրել է գնումների գործընթացը:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսնաճել է 4.5 տոկոսով, որին նպաստել է Հնդկաստանում և Թայլանդում ակնկալվող արտադրանքի քանակի նվազումը, ևներկրման համաշխարհային բարձր պահանջարկը:




Լրահոս