Մարզպետները հիմնականում արձակուրդ կմեկնեն քարոզարշավի վերջին օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրամաններ են հրապարակվում՝ մարզպետներին արձակուրդներ տրամադրելու մասին: Եվ, ըստ էության, նրանք մի քանի օր արձակուրդ են մեկնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու համար: Այս օրերին դեռ պասիվ շրջան է, պատգամավորները զբաղված են Ազգային ժողովի աշխատանքներով եւ որոշել են քարոզարշավն ակտիվացնել հաջորդ շաբաթ: Իսկ, ահա, մարզպետները հիմնականում արձակուրդ կմեկնեն քարոզարշավի վերջին օրերին՝ մինչեւ լռության օրը:

Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդում կլինի մարտի 13-31-ը ներառյալ, իսկ, ահա, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մարտի 23-ից ապրիլի 3-ը: Եվ ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ Հայկ Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, թե արձակուրդ չի գնա եւ կփորձի քարոզարշավն իրականացնել այլ ժամերի: Սակայն, ըստ ամենայնի, ծրագրեր են փոխվել, արձակուրդ մեկնելու որոշում է կայացվել:




Լրահոս