ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 հայ աստղեր, որոնց կանչեց Ռուսաստանը. ովքե՞ր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է երեք հայ աստղերի, որոնք ժամանակի ընթացքում թողեցին Հայաստանում իրենց կարիերան եւ տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն: Մեկը վաղուց է այնտեղ ապրում, մյուսը՝ վերջերս է տեղափոխվել այդ երկիր: Համենայնդեպս, նրանք երեքն էլ սերտ են պահում իրենց կապերը հայրենիքի հետ:

Գարիկ Մարտիրոսյան

Հայ հայտնի հումորիստը, որը Հայաստանում հանդես էր գալիս Ուրախների եւ հնարամիտների ակումբի կազմում եւ յուրահատուկ գույն էր մեր հումորային աշխարհում, 2005թ.-ին ռուսական «ТНТ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծեց «Քոմեդի քլաբ» հումորային հաղորդաշարը եւ մեծ ճանաչում վայելեց Ռուսաստանում: Նա ամեն առիթով խոսում է եւ հումորներ է անում իր հայ լինելու մասին: Գարիկն այն եզակիներից է, որն այդպես էլ չփոխեց ազգանունը: Հումորիստը շատ անգամ նկարահանվել է նաեւ հայկական հումորային նախագծերում:

Սոնա

«Մեր բակը» ֆիլմում մեծ ճանաչում ձեռք բերելուց հետո երգչուհի Սոնայի բամբ ձայնը ճանաչում էր ամեն երկրորդը: Նա սիրված էր, գնահատված, բայց ինչ-որ փուլի նախընտրեց գործունեությունը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում: Թեպետ պետք է ասել, որ Սոնան մշտապես գալիս է Հայաստան, այստեղ մասնակցումէ երաժշտական տարբեր նախագծերի, երգում է ակումբներում, հանդես է գալիս համերգներով: Այնպես որ, կարելի է ասել, Սոնան ե՛ւ այստեղ է, ե՛ւ այնտեղ:

Թինա Քեյ

Ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյը վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն եւ աշխատում է այնտեղ: Նա մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ իր գործերն այնտեղ հաջող են ընթանում, որդին Ռուսաստանում է դպրոց հաճախում, եւ ինքն ուրախ է այդ առիթով: Թինան եւս պարբերաբար այցելում է Հայաստան:
Մեր երեք աստղերին էլ հայ հանդիսատեսը չի մոռացել եւ մշտապես սպասում է նրանց ելույթներին, գործնական նորություններին, հետաքրքրվում է նրանց անձնական կյանքով:

Անի Անտոնյան




Լրահոս