ՀԱՐՑ. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար կոնկրետ ի՞նչ պետք է ներկայացնել:
Լիլիա Մարկոսյան (36 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժիմեջմտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուցհետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: