ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 23-ին կհավաքվեն Բաղրամյան 26-ում. ովքեր ներկա կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 23-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ըստ մեր տեղեկությունների` հիմնադրամը շատ լուրջ պատրաստվում է այս ընթացքում, քանի որոշում կա այն անցկացնել բաց եւ իրականացանել Բաղրամյան 26-ում, որտեղ մեծ դահլիճն են վերցրել:

Մեր տեղեկությունների համաձայն` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները 32-ն են, որոնք մասնակցելու են նիստին: Տեղեկացանք նաեւ, որ հիմնադրամը նպատակ ունի այդ օրը ոչ միայն խորհրդի նիստն անցկացնել, այլ նաեւ համատեղ ժողով հրավիրել, որին կմասնակցեն հիմնադրամի «դրսի» ներկայացուցիչները: Խոսքը մոտավորապես 60-70 հոգու մասին է, որոնք համատեղ նիստ կիրակացնեն, կխոսեն հիմնադրամի առջեւ ծառացած ընդհանուր խնդիրների, հետագա ծրագրերի մասին, որոշումներ կկայացնեն:

Նշենք, որ այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արդակի Ղուկասյանն է եւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներն են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ I Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եւ այլք: Այսինքն՝ այս նիստը նրանով է հետաքրիր նաեւ, որ կան անձինք, ովքեր այդ ժամանակահատավում հնարավոր է չպաշտոնավարեն, այդ առումով եւս կլինեն փոփոխություններ:

Հավելենք նաեւ, որ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին որոշվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը 3 տարիներին կզբաղեցնի ՀՀ վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը։

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայություն հուլիսի 2-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը` յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։ Այժմ ընթանում է այդ գործով դատաքննությունը:

Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս