ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետը հայտնվել է դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2020 թվականի մարտի 4-ին դատարան է դիմել Հասմիկ Մկրտչյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Լոռու մարզպետարանին 2020թ. ընդունված թիվ 77 հրամանն անվավեր ճանաչել, իրեն ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետի պաշտոնում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագաձել: