ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի նախկին պետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վարազդատ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2014թ. մարտ ամսից մինչեւ 2017թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով մի խումբ աշխատակիցների օժանդակությամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թվով 84 մարդատար ավտոմեքենաների ուղեթերթիկներ եւ վառելիքի հատկացման հաշիվ ապրանքագրեր, որոնցում կատարվել են իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ, որոնք հավաստվել են ծառայության աշխատակիցների ստորագրությամբ: Սրա արդյունքում Վարազդատ Հովհաննիսյանը ծառայության աշխատակազմի աշխատակիցների գործուղման եւ երթեւեկելու համար ստացել է բենզին, ինչը նպատակին չի ծառայել:
Այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռինէ հայտնվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Մեղրիի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Զաքարյանը, որը կատարել պաշտոնեական կեղծիք: Այս քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Սիսիանի տարածքային կենտրոնիտնօրեն Դավիթ Այվազյանին: Վարուժան Ալեքսանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,լինելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի ղեկավարի, իսկ, ահա, 2016թ․սեպտեմբերի 7-ի հրամանի համաձայն՝ Գորիսի տարածքային բաժնի պետ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Դատարանի առաջ են կանգնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Կապանի տարածքային բաժնի պետ Արմենակ Բեգլարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Ամասիայի տարածքային բաժնի պետ Հարություն Պողոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Ախուրյանի տարածքային բաժնի պետ Սեյրան Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Աշոցքի տարածքային բաժնի պետ Վարուժան Ավետիքյանը: Վերջիններս եւս մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան