Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը ։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։
ArmLur.am-ը զրուցել է «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։
-Պարո՛ն Բաբայան, փետրվարի 26-ից քարոզարշավը մեկնարկել է։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացքը։
-Անկեղծ ասած, նորմալ եմ գնահատում, հանգիստ։ Փորձում ենք հասարակության բոլոր շերտերին հանդիպել, քննարկել։ Արձագանքների արդյունքը կտեսնեք ապրիլի 1-ի առավոտյան։
-Պարո՛ն Բաբայան, այժմ տեսակետներ են հնչում, թե ինչու Դուք կանգնեցիք Մասիս Մայիլյանի կողքին այն դեպքում, երբ թեկնածուների մեջ կան պատերազմով անցած մարդիկ։ Ձեր տեսակին համապատասխա՞ն է Մայիլյանը։
-Մենք սատարում ենք միայն ծրագրային դրույթներն ընդունելու համար։ Մայիլյանն է ընդունել այդ գաղափարը , եւ դրա համար ենք իրեն սատարում։ Տեսակի հետ որևէ կապ չունի։ Նա 1992 թվականից արտաքին գործերում է եղել, միասին ճանապարհ ենք անցել։
Մանրամասները՝տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ