Եվրոպական ֆուտբոլի թոփ 5 առաջնություններում այս վիկենդին կկայանան հերթական հանդիպումները: Անցած տուրի Իտալիայի առաջնության մի շարք խաղեր չկայացան կորոնավիրուսի տարածման վտանգների պատճառով: Հետաձգվեցին իտալական երկու հզոր դերբիները՝«Յուվենտուս» – «Ինտեր» եւ «Յուվենտուս» – «Միլան» (Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ): Իտալիայում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 2000-ից ավելի դեպք, ինչը միանշանակ թույլ չի տալիս ծրագրածի պես անցկացնել սպորտային միջոցառումները: Կային խոսակցություններ, որ Իտալիայում 1 ամսով կդադարեցվեն բոլոր մարզական միջոցառումները, բայց այդ որոշումը չմտավ ուժի մեջ ամռանը կայանալիք մրցաշարերի պատճառով: Հիմա վերադառնանք մեր բուն թեմային՝ ֆուտբոլին:«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել շաբաթվա լավագույն հանդպումների, այսպես ասած, անոնսը:
Ֆրանսիա (Լիգա 1)
Ինտրիգներով ոչ այդքան շատ առաջնության 28-րդ տուրից մենք առանձնացրել ենք «Ռեն» – «Մոնպելյե» հանդիպումը, որը մրցաշարային աղյուսակի վերջնական դիրքի վրա անշուշտ կթողնի իր ազդեցությունը: Ստեֆան Ժուլիենի սաները Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն են վաստակած 47 միավորով, եւ 4-րդ հորիզոնականով ընթացող «Լիլից» առաջ են 1 միավորով: 3-րդ հորիզոնականը հնարավորություն է տալիս մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆին, իսկ դա նշանակում է, որ այդ տեղի համար մինչեւ վերջին տուրը կընթանա կատաղի պայքար: Բաղձալի հորիզոնականի կռվին կարող է միանալ նաեւ հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն»: Մարտի 8-ին կայանալիք «Ռեն» – «Մոնպելյե» հանդիպումը միանշանակ Ֆրանսիայի այս առաջնության 28-րդ տուրի կենտրոնականն է: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Իտալիա (Ա սերիա)
Ա սերիայի 27-րդ տուրը կկայանա, սակայն խաղին ներկա գտվել չի կարողանա ոչ մի հանդիսատես: Ցավալի փաստ է, բայց ստեղծված իրավիճակում միակ ճիշտ որոշումն է: Այս տուրից կենտրոնական հանդիպում ընտրելու գործընթացը երկար չտեւեց, քանի որ առաջատար «Լացիոյի» հյուրընկալվելը «Ատալանտային» իտալական ֆուտբոլի այս շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունն է:«Ատալանտան» վերջին խաղերը հիանալի է անցկացնում.նրանքնույնիսկ մեկ ոտքով Չեմպիոնների լիգայի Զ եզրափակչում են, իսկ Ա սերիայում վերջին հաղթանակների շնորհիվ հանգրվանել են 4-րդ տեղում՝ 48 միավորով: Հռոմեական ակումբը Ա սերիայում իր վերջին պարտությունը կրել է 21 խաղ առաջ՝ 5-րդ տուրում,«Ինտերից»: Ինձագիի տղաները իրենց երկրի գլխավոր առաջնությունում մոռացել են՝ ինչ է պարտությունը, եւ ինչպես է դա լինում, սակայն այս հանդիպումը կարող է նրանց մոտ տհաճ հիշողություններ արթնացնել: Հանդիպման ֆավորիտը տանտերերն են,սեփականդաշտում«Ատալանտան»ուղղակիանկասելիէդառնում: Թիմերը կարեւոր խաղից առաջ ունեն լուրջ կորուստներ:«Լացիոյից» հանդիպմանը մասնակցել չեն կարողանա Ֆրանչեսկո Աչերբին եւ Սենադ Լուլիչը: Խաղը կկայանա մարտի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Գերմանիա (Բուդեսլիգա)
Բունդեսլիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը նույնպես կկայանա մարտի 7-ին: Միմյանց դեմ դուրս կգան չեմպիոնության համար պայքարելու երկու բորուսիաները՝«Մյունխենգլդաբախն» ու «Դորտմունդը»: Միմյանց հարեւանությամբ գտնվող թիմերին բաժանում է ընդամենը 2 միավոր, իսկ եթե հաշվի առնենք կորցրած միավորները, ապա 1 միավոր:«Բորուսիա Դորտմունդը» 48 միավորով երրորդն է եւ այս պահին իր վաղվա մրցակցից ունի 2 միավորի առավելություն. եթե հաշվի առնենք, որ Մարկո Ռոսի թիմը մեկ խաղ քիչ է անցկացրել, ապա նրանք կորցրած միավորներով բարձրանում են 3-րդ տեղ:«Բորուսիա Պարկում» վաղը կայանալիք հանդիպումը լուրջ, շատ լուրջ հստակություն կարող է մտցնել չեմպիոնական պայքարում: Թիմերը նոր կորուստներ չունեն: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:
Իսպանիա (Լա Լիգա)
Պայքար՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար.սանույնքանլարվածէԻսպանիայում, որքանչեմպիոնականմրցավազքը: Մարտի 7-ին «Ատլետիկո Մադրիդը» սեփական դաշտում կընդունի «Սեւվիլիային»:«Ատլետները» 5-րդն են 44 միավորով, իսկ «Սեւիլիան»՝ 3-րդը 46 միավորով: Դիեգո Սիմեոնեյի տղաները Մադրիդում կայանալիք հանդիպման ֆավորիտներն են եւ հաղթելու դեպքում կբարձրանան նվազագույնը 4-րդ հորիզոնական: Արդեն պարզ է՝ ինչ կարեւորության հանդիպում է լինելու «Վանդա Մետրոպոլիտանյում»: Այս խաղը իհարկ կփոխի մրցաշարային դիրքը, բայց ինչ-որ հստակություն չի մտնցի,որովհետեւ չեմպիոնլիգյան ուղեգրի համար, բացի այս երկուսից, պայքարում են նաեւ «Խետաֆեն», «Ռեալ Սոսիեդադը» եւ «Վալենսիան»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Անգլիա (Պրեմիեր լիգա)
Հասանք ուտեստի ամենահամեղ պատառին. Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում մարտի 8-ին «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կկայանա մանչեստերյան դերբին՝«Յունայթեդն» ընդդեմ «Սիթիի»:Այս խաղն ավելի կարեւոր է «Կարմիր սատանաների» համար, իսկ«Սիթիի» համար այդքան էլ կարեւոր չէ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից, բայց այս հանդիպումը այնքան սկզբունքային է, որ կենտրոնականն է ոչ միայն Անգլիայում, այլ նաեւ ողջ Եվրոպայում: Հասկանալի է, որ Կլոպի թիմին հասնելը անհավանականների շարքից է: Ուլե Գուննար Սուլշերի տղաները 5-րդն են 42 միավորով եւ պայքարում են լավագույն քառյակում տեղ գտնելու համար: 4-րդ տեղում գտնվող «Չելսիից»«մանկունյանցիները» հետ են ընդամենը 3 միավորով: Թիմերը խաղին մոտենում են առանց կորուստների: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
Վայելեք թոփ 5 առաջնությունների հերթական տուրերը եւ մի սարսափեք կորոնավիրուսից` հիշելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքերը. «Ֆուտբոլը կորոնավիրուսի հակաուժն է»:
Էդմոն Մարտիրոսյան