Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։ ArmLur.am-ը զրուցել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի հետ։
-Պարո՛ն Ղուլյան, փետրվարի 26-ից քարոզարշավը մեկնարկել է։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացքը։
-Ժամանակ չի եղել մյուս մասնակիցների քարոզարշավին հետևելու։ Բայց մեր մասով կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ նորմալ է։ Նոր ընտրակարգն իր հետ որոշակի ակտիվություն էր ենթադրում։
-Քննարկումնե՞ր եղել են այլ ուժերի հետ, արդյոք մտածում էիք՝ դաշինքով հանդես գալ։
-Այո, քննարկումներ եղել են շատերի հետ։ Մենք երբեք դեմ չենք եղել նման քաղաքական հարաբերություններին։ Սակայն արդյունքում որոշում ենք կայացրել ընտրություններին մասնակցել միայնակ՝ սեփական թեկնածուով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ