ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նախքան ընտրությունները երկու փուլով քննարկումներ են եղել. Դավիթ Իշխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը ։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։  ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ։

-Պարո՛ն Իշխանյան, փետրվարի 26-ից քարոզարշավը մեկնարկել է։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացքը։

-Անկեղծ ասած, հատուկ արտակարգ որևէ գնահատական չեմ կարող տալ, ինքս էլ լինում եմ տարբեր շրջաններում եւ տեղեկատվություն եմ ստանում։ Մեկ-երկու տեղ նկատելի էր բնակիչների պասիվ մասնակցությունը, որը չէի վերագրի կազմակերպված կամ որևէ տեղից ուղղորդված։ Բևեռացում կա, ոչ թե լարվածություն, դրա մասին խոսել էինք նաեւ մինչև քարոզարշավը։

-Համագործակցության մասին քննարկումներ եղե՞լ են. միասնական հանդես գալու մասին։

-Ունեցել ենք քննարկումներ՝ երկու օրակարգով։ Մի օրակարգի շուրջ հանդիպել ենք 15 ուժի հետ, իսկ համաձայնեցված թեկնածուով հանդես գալու օրակարգի շուրջ հանդիպել ենք մի թեկնածուի շուրջ համախմբում կազմակերպելու համար, եւ չի ստացվել։

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Արցախ




Լրահոս