13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձայանը:

«Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ:Մինչ այս պահը երեխայի մոտ որևէ այցելու չի եկել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։




Լրահոս