Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։

Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։

Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:




Լրահոս