ՊԵԿ նախագահի աչքից վրիպե՞լ է. Ուշագրավ դրվագ Դավիթ Անանյանի եղբոր կենսագրականից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը վերջերս նշանակվեց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Նրա կենսագրությունը նայելիս ուշագրավ դրվագ հայտնաբերեցինք։

Մհեր Անանյանի կենսագրության մեջ, մասնավորապես, գրված է, որ նա 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։ Սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում որպես գլխավոր դատախազի խորհրդական նշանակվելու ժամկետ նշված է 2020 թվականի հունվարի 8-ը։

Այսինքն՝ ստացվում է, որ Անանյանը կա՛մ երկու ամիս դատախազությունում եղել է չգրանցված աշխատող, և դա վրիպել է եղբոր աչքից, կա՛մ սա ոչ սովորական վրիպակ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս