ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել պետական սեփականություն հանդիսացած գույքերի օտարման գործընթացների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, որոնց ընթացքում ի հայտ են գալիս գույքի գնահատման և օտարման գործընթացի հետ կապված առերևույթ հանցավոր արարքներ:
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված հերթական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Երևանի Նոր-Նորք համայնքի Վիլնյուսի փ. 3 շենք, թիվ 90 հասցեում գտնվող 343 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատում:
Նշված առաջարկի հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի, առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կատարված գնահատման աշխատանքների արդյունքում ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին տվել է եզրակացություն, համաձայն որի նշված հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմել է 33.8մլն ՀՀ դրամ: