Մելենդեսի առաջարկը իմ մեջ արթացրեց մարզչական աշխատանքին վերադառնալու ցանկությունը. Կապարոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը «Սեւիլյայի» պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր կայացրած որոշման մասին.

«Ես շատ հետաքրքիր առաջարկ ստացա ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից: Այդ առաջարկը իմ մեջ արթացրեց մարզչական աշխատանքին վերադառնալու ցանկությունը: Սա շատ բարդ, բայց վստահ որոշում էր, որը կայացրել եմ իմ մասնագիտության հանդեպ ունեցած սիրուց: Երբ ես առաջարկ ստացա տեղեկցրի ակումբի ղեկավարությանը եւ նրանք ոչ միայն չփորձեցին խոչընդոտել այլ նաեւ աջակցեցին ինձ, ինչի համար ես շնորհակալ եմ «Սեւլիլյային»,- ասել է իսպանացի մասնագետը:

Հավելենք, որ Խոակին Կապարոսը «Սեւիլյայում» տաղանդների զարգացման գծով տնօրենն էր:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս