Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք » սոցցանցի իր էջում:
«Հարգելի´ հայրենակիցներ,
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը
– առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ,
– հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլ․ փոստին ([email protected]) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։
Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։
Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81։
Հիշեցնում ենք, որ Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ կապ կարող եք հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով, դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով կամ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարներով՝ +77172401960, +77782291881։
Միաժամանակ խնդրում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին»,- գրված է դեսպանության հաղորդագրության մեջ: