Եվրամիությունը դատապարտում Է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: Այդ մասին ասված Է Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելի եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 12-ին տարածվել Է Բրյուսելում: «Եվրամիությունը հավանություն չի տալիս այն փաստին, որ ուղեւորությունների արգելման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն ընդունվել Է միակողմանի կարգով եւ առանց կոնսուլտացիաների»,-նշվում Է փաստաթղթում:
Միշելը եւ ֆոն դեր Լյայենն ընդգծել են, որ «կորոնավիրուսը գլոբալ ճգնաժամ Է, որը սահմանափակված չԷ որեւԷ մայրցամաքով»: «Եվ այն համագործակցություն Է պահանջում, այլ ոչ թե միակողմանի գործողություններ,-ասված Է հայտարարության մեջ:-Եվրամիությունը վճռական միջոցներ Է ձեռնարկում վիրուսի տարածմանը խոչընդոտելու համար»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին հայտարարել Է, որ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին:
Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ազգին հղած իր ուղերձում Թրամփն ասել Է, որ «խիստ, բայց անհրաժեշտ սահմանափակումները» չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա: Նրա խոսքով՝ Եվրամիությունը «չկարողացավ ձեռնարկել նախազգուշության այն նույն միջոցները», ինչ եւ ԱՄՆ-ը: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆն ավելի ուշ ճշտել Է, որ Եվրամիությունից ԱՄՆ մուտքի արգելքը կվերաբերի այն քաղաքացիներին, որոնք վերջին 14 օրում այցելել են Շենգենյան գոտու երկրներ Միացյալ Նահանգներ ժամանելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: