Մարտի 11-ին 4-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը:
Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը նշել է առկա թերությունները, հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ: