Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրատապ նիստ է հրավիրել, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը: Քիչ առաջ նիստն ավարտվեց: Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ կես ժամվա ընթացքում հայտարարություն կլինի:
«Ինչ հարց տեսել եք այսօրվա լրահոսում, բոլոր հարցերը քննարկել ենք»: Լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: