Դոնալդ Թրամփը ռազմավարական պահուստ է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է գնել մեծ քանակությամբ հում նավթ և այն պահել որպես ռազմավարական պահուստ։

«Հաշվի առնելով նավթի ներկայիս գները՝ ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարարին գնել հում նավթի մեծ ծավալներ՝ շատ մրցունակ գնով: Այն կպահվի ԱՄՆ-ում և կդառնա ռազմավարական պահուստ», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

Հավելենք, որ շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ+ երկրները չկարողացան գալ ընդհանուր հայտատարի: Ռուսաստանը չսատարեց 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը օրական 1.5 միլիոն բարելով կրճատելու առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազեցին 30%-ով:




Լրահոս