Մինչեւ մարտի 23-ը փակ կլինի նաեւ Megamall Armenia-ն։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․
«Megamall-ը կարևորելով ձեր առողջությունն հայտարարում է,որ մարտի 16-ից մինչ մարտի 23-ը Megamall Armenia-ն ժամանակավորապես փակ է լինելու:
Սակայն Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և ԲԱՑ ԿԼԻՆԻ 24 ԺԱՄ ,հետևելով առողջապահության նախարարության կանոններին`առանց խուճապի, հանգիստ այցելե՛ք սուպերմարկետ և կատարե՛ք այս օրերին ձեզ անհրաժեշտ առևտուրը․
Yerevan City-ն միշտ ձեր կողքին է։
Եղե՛ք առողջ և հետևե՜ք անձնական հիգիենայի կանոններին»։
Հավելենք, որ այսօր նման հայտարարություն էին տարածել նաեւ Երեւան մոլ հիպերմարկետն ու Դալմա Գարդեն Մոլը։