Մայրս միանգամից հրահանգել է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց․ Էջմիածնի քաղաքապետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադառնում է այն լուրերին, թե իբր իր մայրն է հետազոտել էջմիածնեցի կնոջը։

«Այսպես, ամենայն պատասխանատվությաբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ:

«Երեքշաբթի օրն այդ կինը գանգատներով դիմել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունք, անցել ստուգում բժիշկ-թերապևտի և ռենտգենոլոգի մոտ: Նրա մոտ անմիջապես ախտորոշվել է թոքաբորբ, նշանների մասին թերապևտը ՀԵՌԱԽՈՍՈՎ տեղեկացրել է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին՝ մայրիկիս, (ինֆեկցիոն բաժանմունքի վարչական շենքն, ի դեպ, գտնվում է քաղաքի մյուս ծայրում): Տեղեկանալով ախտանշաններին և այն հանգամանքին, որ քաղաքացին ժամանել է Իտալիայից, մայրս անմիջապես հրահանգել է դիմել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Նորից եմ կրկնում, իմ մայրը ԵՐԲԵՎԷ չի հետազոտել նոր կորոնավիրուսով վարակված կնոջը, առավել ևս նրան չի ուղղորդել գնալ տուն:

Հ.Գ. Եթե այդ լուրերն իրականությանը համապատասխանեին, հիմա իմ մայրը մյուս երկու բժշկի հետ մեկուսացված կլիներ Ծաղկաձորում»:




Լրահոս