Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի Ռապիդ թեստեր։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դրանք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում ախտորոշել կորոնավիրուսը։
Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք։ Վերջին հայտնաբերբած դեպքերից մեկը Մեղրիի բնակիչ է, որը վերջերս է ժամանել Իտալիայից։