ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործը դատարանում է. ինչ գործարքի է գնացել բանտապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուսակյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին,նոր մեղադրանք է առաջադրվել, որ նա ՔԿՀպետին դրդել է պաշտոնական լիազորությունները անցնել: Գործը քննող դատավորը հայտնի է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 22.07.2014թ. թիվ ՇԴ/0011/01/14 դատավճռով դատապարտվելով ազատազրկման եւ պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է հիշյալ հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժ.Վարագյանին վերջինիսկողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Ժորժիկ Վարագյանի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ԱՆ ՔԿ ծառայությունը, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը:

Իսկ ի՞նչ է արել ՔԿՀ նախկին պետը պատգամավոր եղբորորդուհետ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հուլիսի 24-ից մինչեւ 2019թ. օգոստոսի 7-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժորժիկ Վարագյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետեւանքով որոշ դատապարտյալների համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել արգելված իրեր:

Մասնավորապես, պետը, տեղյակ լինելով, որ հիշյալ օրը«Արթիկ»ՔԿՀ դատապարտյալ Վահե Ղուկասյանի հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր, կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն՝ միջոցներչի ձեռնարկել, կալանավորվածներին պահելու վայրերի եւուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված, արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու եւ առգրավելու ուղղությամբ:

Փոխարենը այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, եւ արգելված իրընույնօրը փոխանցվել է դատապարտյալին: Առաջադրված մեղադրանքում Ժորժիկ Վարագյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունք: Ասել է թե՝ ՔԿՀ արդեն նախկին պետը պատգամավորի եղբորոորդու հետ գործարքի է գնացել:

Ի դեպ, երբ ՔԿ ծառայության պետ նշանակվեց Արթուր Գոյունյանը, պաշտոնից ազատեց մի շարք բանտապետերի, որի մեջ էր նաեւ Ժորժիկ Վարագյանը:

Այսպիսով, սույն գործն ընդունվել է վարույթ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ մակագրվել է դատավոր Ջոն Հայրապետյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս