Մարտի 18-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թումանյանի, Գավառի, Մարալիկի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Սպիտակի, Մարտունիի, Ապարանի, Սևանի, Արագածի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։